Միայն ենթագիտակցության մեջ կա ազատություն, որտեղ կարող ես սավառնել և սիրել բոլորին:
Գաղափարը քանդակում և նկարչությունում իրար հետ հատվում են:
Արվեստը ամենաազնիվ շփման միջոցն է, այդտեղ դու չես կարող խաբել:

Նկարչի մասին

Ծնվել է 1991 Երևանում

  • 2007-2013 Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա, գեղանկարչության ֆակուլտետ                    
  • 2012 «Cité des Art», Փարիզ, Ֆրանսիա
  • 2016 Արվեստի միջազգային Ֆորում «Ձմեռային Անքնություն» Արտ-Հոլդինգ Ռախմանինով, Պետերբուրգ, Ռուսաստան
  • 2019 Նկարիչների միության անդամ Երևան, Հայաստան

Ցուցասրահ

Կեցցես, Գայ ջան, դու քո կռիվն ես տալիս և դու դեռ շատ ճակատամարտերում պիտի հաղթես։

Ապրի, որ ականատեսի գործը քո արվեստում շարունակվի։

Ղազար Միրզոյան

Նրա նկարներում նշանակալի շեշտադրված է նկարչության և գեղանկարչության միջև կոնտրաստը, ինչը աշխատանքներին իսկապես հետաքրքիր դրսևորում է հաղորդում: Պատկերները ծավալային են, ընդ որում, նա հետաքրքիր կազմում և միախառնում է աբստրակցիան դրանց հետ։

Դանիելա Գրյունինգեր - IՆոր և ժամանակակից արվեստի բնագավառում միջազգային փորձագետ

«ԱԿԱՆատեսը» խորագիրը շատ դիպուկ է ընտրված։ Յուրաքանչյուր ստեղծագործություն պատմում է չարաբաստիկ պատերազմի տարբեր դրվագների մասին՝ դիտողին ականջալուր դարձնելով այդ արհավիրքին՝ կլանելով և տանելով այդ օրերը։

Քրիստինե Սարգսյան - Արվեստաբան

Հիացած եմ, Գայ ջան, քո ներաշխարհով, քո ստեղծագործություններով և հզոր ուժով...

Մայիս Մխիթարյան

Գայի շարքի վերնագիրը ԱԿԱՆատես է, բայց ինքն էլ վկա է՝ պատերազմի սարսափը... պատկերելուց չվախեցող։

Վահրամ Մարտիրոսյան

Գայ Ղազանչյանի «ԱԿԱՆատեսը» շարքը իրենից ներկայացնում է մի բանաձև, որը մեզ տանում է մեր ժողովրդի ողբերգական ներկայի դռան բանալին գտնելու, այն ազդարարում է, որ դուրս գալու ժամանակը վրա է հասել։ 44-ը բավական է, ավելին՝ չի լինելու...

Գայանե Հովհաննիսյան - Արվեստաբան

Հիմա, ի ուրախություն ինձ, տեսնում եմ նոր շնորհք և կայացած արվեստագետ, որը դեռ շատ հետաքրքիր ճանապարհ ունի անցնելու, վստահ եմ, որ հաջողություններով լի է լինելու այդ ճանապարհը, ի փառս քեզ և մեր Հայրենիքի։

Արամ Իսաբեկյան

Վիդեո սրահ

Guy Ghazanchyan © 2021. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։