Ծնվել է Երևանում
Գայ Ղազանչյանը ծնվել է 1991 թվականին Երևան քաղաքում (Հայաստան)՝ տոհմիկ նկարիչների ընտանիքում։ Շատ վաղ տարիքից նա ընկղմված էր ծնողների շարունակական ստեղծագործական և ցուցահանդեսային գործունեության մթնոլորտում, ինչը միգուցե և նպաստել է նրան, որ դեռ փոքր տարիքից Գայը ներկայանում է միայն որպես նկարիչ:
Արդեն 16 տարեկանում Գայ Ղազանչյանն ընդունվում է Երևանի գեղարվեստի ակադեմիա, գեղանկարչության ֆակուլտետ։ 2011 թվականին նրա «I KNOW WHERE IT’S FLYING», յուղաներկ, կտավ, 200 x 150 սմ դիպլոմային աշխատանքը արժանանում է Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն պարգևին՝ Էդուարդ Իսաբեկյանի անվան մրցանակին:
2012-ին Գայը Գեղարվեստի ակադեմիայից ուղարկվեց արտ ռեզիդենցիայի “Cité des Art” Փարիզ (Ֆրանսիա), ինչը հզոր խթան հանդիսացավ նրա ստեղծագործական և ցուցահանդեսային գործունեությունը սկսելու համար: Գայի պատկերավոր, մոնումենտալ գեղանկարչական աշխատանքները դինամիկ են և խորհրդավոր։ Թռիչք և ազատություն, շարժման ազատություն, մտքի ազատություն. Սրանք են Գայ Ղազանչանի այդ շրջանի աշխատանքների թեմաները: Գեղանկարչության հետ մեկտեղ Գայը ստեղծում է մի շարք բրոնզե քանդակագործական աշխատանքներ, որոնք առանձնանում են վառ անհատականությամբ և անսովոր թեմատիկայով: Անհատական ցուցահանդեսներ են բացվում ինչպես հայրենի Երևանում, այնպես էլ Վիսբադենում (Գերմանիա), Գրոնինգենում (Հոլանդիա), Ցյուրիխում (Շվեյցարիա), Բեյրութում (Լիբանան): Սկսվում է համագործակցությունը AvestArt պատկերասրահի հետ։
2016 թվականին Գայ Ղազանչյանի գեղանկարչական ստեղծագործությունը՝ “Պատերից դուրս” եռանկարը արժանանում է 2015 թվականի Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակին:
2017 թվականին նկարիչը AvestArt պատկերասրահի կուրատորության ներքո Վաշինգտոնի (ԱՄՆ) “Լատելա” պատկերասրահում բացում է “Ճամփորդություն առանց շարժման” անհատական ցուցահանդեսը։ 2019 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղում, մարդկային զոհերը, մշտական կորուստների չդադարող ցավն ու ապագայի անորոշությունը, Գայ Ղազանչյանի ստեղծագործության բոլորովին նոր շրջանի սկիզբը դրեցին:
2021 թվականին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ Գայի ստեղծագործությունների մեծ ցուցահանդեսը, որը կրում էր “ԱԿԱՆատես” (վկա) խորագիրը, և բառախաղի պատճառով վերնագիրը կարող է ընկալվել նաև որպես “նա, ով ականներ է տեսել”: Այս շրջանի աշխատանքները արտահայտիչ են և առանձնանում են հատուկ էներգիայով, դրանք տղամարդկանց, ավելի շուտ երիտասարդների պատկերներ են…, դրանք հայացքում սառեցված հարց պարունակող դեմքեր են … Ցուցահանդեսի երկու գեղանկարչական աշխատանք և մեկ քանդակ ընդգրկվել են Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական ցուցադրությունում, ինչպես նաև ներառվել են թանգարանի 2022 թվականի պատկերագրքում:
2022 թվականին Գայը ստեղծում է նոր սերնդի գեղեցիկ, երիտասարդ, ինքնավստահ մարդկանց դիմանկարների նոր կենսահաստատ շարք։ «IUVENIS» (երիտասարդություն) նախագծի ցուցահանդեսը տեղի ունեցավ Երևան քաղաքի «Art Kvartal» պատկերասրահի սրահներում:
Ժամանակակից մարդու նոր կերպարի որոնումը շարունակում է մնալ Գայ Ղազանչանի ստեղծագործության հիմնական բաղադրիչը:
Ծնվել է Երևանում
Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա, գեղանկարչության ֆակուլտետ
«Cité des Art», Փարիզ, Ֆրանսիա
Արվեստի միջազգային Ֆորում «Ձմեռային Անքնություն» Արտ-Հոլդինգ Ռախմանինով, Պետերբուրգ, Ռուսաստան
Նկարիչների միության անդամ Երևան, Հայաստան
1-ին մրցանակ՝ Սուրբ Սարգիսի տոնին նվիրված Հանրապետական 7-րդ ցուցահանդես / քանդակ
1-ին մրցանակ՝ Սուրբ Սարգիսի տոնին նվիրված Հանրապետական 6-րդ ցուցահանդես / գեղանկարչություն
ՀՀ Նախագահի 2015թ Երիտասարդական մրցանակ
«Լավագույն դիպլոմային աշխատանք» Էդուարդ Իսաբեկյանի անվան մրցանակ
Ուսանողական ցուցահանդես, մրցանակ, Նկարիչների Միության, Երևան
«Ամենահաս մարդը» Բաբելոն թատրոն, Երևան
«IUVENIS» Art Kvartal, Երևան
«ԱԿԱՆատես» Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, Հայաստան
«Ճանապարհորդություն առանց շարժմամ», «aftab» կոմիտեին, ՀԲԸՄ-ն և AvestArt, «Latela» պատկերասրահ, Վաշինգտոն, ԱՄՆ
Սպենդիարյանի անվան տուն թանգարան, Երևան
«Haus der Heimat», Վիզբադն, Գերմանիա
«Art Corner» Լոս Անջելես, ԱՄՆ
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակ
Հայաստան Արտ Տոնավաճառ 2022 Երևան
«Հայաստանը հանդիպում է աշխարհի հետ”, Կաստե դել Օվո, Նեապոլ, Իտալիա
«Galleria Unexpected-Amici Dell' Arte», Խրոնինգեն, Հոլանդիա
«Արվեստ առանց սահմանների» Ազգային պատկերասրահ, Սերբիա, Բելգրադ
«Կոնվերգենցիա», AGBU ցուցասրահ, Երևան, Հայաստան
«48 արվեստագետ Հայաստանից», Լյուսի Թութունջյան Արտ ցուցասրահ, Բեյրութ, Լիբանան
«Գարնանային Հանրապետական ցուցահանդես», նկարիչների միություն, Երևան
«2800-ամյակը, Երևան քաղաքի», նկարիչների կենտրոնական տուն (ЦДХ), Մոսկվա, Ռուսաստան
Հայաստանի և սփյուռքի համատեղ ցուցահանդես, Երևանի քաղաքապետարան
Հանրապետական երիտասարդական ցուցահանդես, Նկարիչների միություն, Երևան
Երևան «ART-EXPO», Երազ գործարան
«Հայացք մեր հիշողություններին» Հայ հուշագրության ազգային կենտրոն Լիոն ֆրանսիա
«Jugend-Kunst-intergration», «Գույների մեղեդի», «Haus der Heimat», Վիզբադն, Գերմանիա
Բարեգործական Արտ աճուրդ, Ցյուրիխ, Շվեյցարիա
«Արվեստի տուն», Լորետ դե Մար, Իսպանիա
Հայաստանի նկարիչների ծուցահանդես, «Միխայիլ Սավիցկի» պատկերասրահ, Մինսկ, Բելառուս
«Գույների և ձևերի պատմություն», Fine Art Gallery, Ցյուրիխ, Շվեյցարիա
Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության
«ART-EXPO 2014», «Մերիդիան» էքսպո-կենտրոն, Երևան
«Նայելով դեպի ապագան», Լյուսի Թութունջյան ցուցասրահ, Բեյյրութ, Լիբանան
«Սերունդներ», Նկարիչների միություն, Երևան
«Աշխարհը գույնով», Kurhaus,Christian-Zais ցուցասրահ, Վիզբադն, Գերմանիա
«Հայաստանի գույները», Christian-Zais Kurhaus, Kristian Zais ցուցասրահ, Վիզբադն, Գերմանիա
Թբիլիսիի Արվեստի Պետական Ակադեմիաի պատկերասրահ, Վրաստան
«Բացահայտենք Նոր տաղանդներ», Երևանի քաղաքապետարան
Հայ-Վրացական գեղանկարչական սիմպոզիում, Թբիլիսի, Վրաստան
«Ակտ I», Ճարտարապետության թանգարան, Երևան
«Գարնանային գույներ», Ճարտարապետության թանգարան, Երևան
Գեղարվեստի Պետական Ակադեմիայի պատկերասրահ, Երևան
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, ՄԱԿ-ի գրասենյակ, Երևան
«Էրոտիկա», «Ակադեմիա» պատկերասրահ, Երևան
ՄԱԿ-ի գրասենյակի ցուցասրահ, Երևան