Սառած, քարացած, վախեցած, զարմացած, զայրացած հայացքների տարափի տակ միայն մի բան է մարդն ստանում, որ դուրս չփախչի այս տեսարաններից։ Դիմանկարների աչքերում տեսարաններ են, որոնք իրականություն են եղել, և մենք միայն լսել ենք դրանց մասին։ Ականատեսը այս ամենի եղան նրանք, ովքեր ավելի են սիրել մեր Հայրենիքը, Ականատեսին մենք պարտք ենք մնում հավիտյան։ Ականատեսը սարի պես կանգնեց և չերերաց։ Ականատեսը իր կյանքը տվեց, որ մենք ապրենք, բայց մենք ապրելով պիտի շարունակենք այն, ինչը կիսատ մնաց։ Պիտի այնպես ապրենք, որ նրանց սխրանքը տարածվի և պահպանվի հաջորդ սերունդների համար։
Կեցցես, Գայ ջան, դու քո կռիվն ես տալիս և դու դեռ շատ ճակատամարտերում պիտի հաղթես։
Ապրի, որ ականատեսի գործը քո արվեստում շարունակվի։